ClickDropDownGrid իրադարձություն
ClickDropDownGrid փաստաթղթի համակարգային իրադարձություն
Տես նաև Օրինակ Կիրառվում է
ClickDropDownGrid իրադարձությունը առաջանում է փաստաթղթի աղյուսակի հետևյալ տիպի սյունակների ցուցակի բացման ժամանակ՝ Tree(), FullTree(), Folder(), CH(), File կամ CH()։
Այն նախատեսված է հիմնական ցուցակի բացման փոխարեն այլ ցուցակի կամ ֆիլտրված ցուցակի ցուցադրման համար։
Իրադարձության առաջացման համար հարկավոր է միացնել այն փաստաթղթի ցույց տրվելուց առաջ When իրադարձության մշակման ժամանակ։ Դաշտի համար միացնելուց հետո այլևս ցույց չի տրվում ստանդարտ ցուցակը անկախ նրանից ClickDropDownGrid իրադարձությունը մշակված է, թե ոչ։
Իրադարձության մշակման ընթացքում սովորաբար ցույց է տրվում կա՛մ ցուցակի մոդալ ցուցադրիչ տիպի օբյեկտ, կա՛մ ծառի մոդալ ցուցադրիչ տիպի օբյեկտ: Ցուցակից արժեք ընտրելուց հետո այն լրացվում է դաշտի մեջ։
Շարահյուսություն
Public Sub ClickDropDownGrid(ByVal GridObj As AsGrid, _
ByVal Top As Single, _
ByVal Left As Single, _
ByVal lookupValue As Variant, _
ByRef bDontCallCellValid As Boolean)
' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
GridObj | Այն աղյուսակի հղումը որում առաջացել է իրադարձությունը։ |
Top | Էկրանի Y կորդինատը, որում ցանկալի է ցույց տալ մոդալ ցուցադրիչը։ |
Left | Էկրանի X կորդինատը, որում ցանկալի է ցույց տալ մոդալ ցուցադրիչը։ |
lookupValue | Դաշտում լրացված արժեքն է, որ ցանկալի է օգտագործել որպես փնտրվող արժեք մոդալ ցուցադրիչում։ |
bDontCallCellValid | GridCellValid իրադարձության առաջացման հայտանիշ։ Լռությամբ արժեքը False` կառաջանա նաև GridCellValid իրադարձությունը։ |